Քաղաքականություն

ԼՂ հայության բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ. Խաչատրյան

3 րոպեի ընթերցում

ԼՂ հայության բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի և արցախահայության խնդիրներն առկա են և նրանց բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և միջազգային ատյաններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը համարում են փակված։

«Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին շատ ենք դեռ անդրադառնալու և առանց ԼՂ-ի հիմնախնդրի չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ բան կքննարկի այսօր։ Գրեթե բոլոր շերտերում, բոլոր քննարկումների ժամանակ ԼՂ հիմնախնդիրը քննարկվում է։

Լեռնային Ղարաբաղի և արցախահայության խնդիրներն առկա են և նրանց բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և միջազգային ատյաններում։ Եվ հումանիտար, և սեփականության իրավունքների, և բոլոր իրավունքները, որոնք ունեն արցախցիները»,-ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը միջազգային դատական ատյաններում քննարկման է դրվելու։

«Մարդիկ այնտեղ ունեն գույք, սեփականություն և այսօր մարդու իրավունքների միջազգային նորմերը կարգավորում են այդ խնդիրը, որ մարդը կարող է վերադառնալ և մարդը պետք է ունենա այդ իրավունքները իր գույքը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու։

Բայց մենք ունենք այլ լուրջ խնդիր։ Ադրբեջանի այսօրվա տրամադրվածությունը և նրա վարած քաղաքականությունն ակնհայտ ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել մեր արցախահայության, եթե նրանք վերադառնան։ Սա պարզ երևում է, որ նրանց իրավունքների կրկնակի ոտնահարման ռեալ ռիսկեր կան։ Ադրբեջանը նույնիսկ իր քաղաքացիների այդ իրավունքներն ամբողջությամբ չի պաշտպանում, ինչի մասին է խոսքը։ Սա բավականին երկարատև գործընթաց է, բազմաթիվ քննարկումների և, կարծում եմ, որ դեռևս դատական ակտերի ընդունման արդյունքում կերևա այդ ամենը»,-եզրափակեց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում