Մոսկվայում կկայանա Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին Մոսկվայում կկայանա Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 20-22-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայերեն English فارسی Français Русский