Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց կայուն զարգացման հաշվետվությունը

2 րոպեի ընթերցում

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  կայուն զարգացման հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ տարին, ու այսուհետև` ամեն տարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվությունը, որում ներառված են շահագրգիռ կողմերին հետաքրքրող բոլոր ցուցանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս տարի առաջին անգամ կայուն զարգացման հաշվետվությունը կազմվել է GRI-ի՝ (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության), չափանիշներին համապատասխան։

Հաշվետվությունը բաղկացած է մի քանի բաժիններից՝ ծածկելով կոմբինատի գործունեության բոլոր ուղղությունները հնարավոր ազդեցությունների համապարփակ գնահատմամբ և հաշվետու տարում իրականացված կառավարման միջոցառումներով։

ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյաննՙ անդրադառնալով այն հարցին, որ պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը տարածաշրջանում լուրջ առողջական խնդիրների է հանգեցնում, նշեց, որ շատերի մոտ շրջանառվող տեսակետը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը առողջապահական ցուցանիշներով բարենպաստ դիրքում է:

Հայաստանում կոմբինատն առաջինն է, որ հանձնառություն է ստանձնել և 2023 թվականին մշակել է 2022 հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի (TCFD) հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Նշենք, որ այս զեկույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը համադրվում է կլիմային վերաբերող ազգային ու գլոբալ թիրախային ցուցանիշներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում