Հասարակական

«Օրրան»-ի տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 105- ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

«Օրրան»-ի տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 105- ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ գործակալության հիմնադրման 105-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ տիկին Նազարյան,

Սրտանց շնորհավորում ենք «Արմենպրես» լրատվական գործակալությանը 105-ամյակի կապակցությամբ:

Անցած դարի ընթացքում «Արմենպրես»-ը եղել է հայ ժողովրդի վստահելի տեղեկատվության աղբյուրը: Ձեր լուսաբանումներն առանցքային դեր են խաղացել Հայաստանի պատմության ձևավորման գործում: Ժամանակին և դիպուկ հոդվածների միջոցով դուք անկասկած փոխել եք հազարավոր անհատների կյանքեր, դրական ազդեցություն եք թողել ամենատարբեր համայնքների զարգացման հարցում և բարեխղճորեն վեր եք հանել հայությանը մտահոգող միլիոնավոր հարցեր:

«Արմենպրես»-ը կերտել է հարուստ ժառանգություն, և տարիների ընթացքում թեև փոխվել են մեդիադաշտի պահանջները և միջոցները, սակայն ձեր ճկունության և բարձր որակի շնորհիվ միշտ մնացել եք առաջատարների շարքում:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք, և մաղթում ենք Ձեզ շարունակական հաջողություններ»,- ասված է շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում