Հասարակական

«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ

2 րոպեի ընթերցում

«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ:

«Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ:

Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023 թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:

«Գաղափարի փուլ»

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:

Մանրամասներն՝ այստեղ:

«Աճի փուլ»

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:

Մանրամասներն` այստեղ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում