ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի մասնակիցներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Եվրոպան տեղայնացվում է» երիտասարդական աշխատանքի ծրագրի մասնակիցների հետ. ծրագրի ընթացքում ներկայացվել են ծրագրի մենթորության նախագծի 2023 թ. շրջափուլի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման նախաձեռնությունները:

«Մեր երկիրն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA), որով սահմանված միջոցառումների զգալի մասը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտում է և համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրին: Համաձայնագրի երկու առանցքային նպատակներն են՝ բարելավել և զարգացնել եղած ռեսուրսները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, և երկրորդ՝ համագործակցային կապեր հաստատել հայ և եվրոպացի գործընկերների միջև՝ ինտեգրվելով եվրոպական առաջադեմ փորձին: Այս երկու նպատակների շրջանակում ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոններին: Ըստ փոխնախարարի՝ դրանց նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան կազմակերպելու քննարկումներ՝ միջավայրի լավարկման, համայնքի խնդիրների լուծման և այլնի վերաբերյալ: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Եվրոպան տեղայնացվում է» ծրագիրը՝ որպես հնարավորություն երիտասարդների համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ լուծելու համայնքային խնդիրները, ապահովելու ինքնակազմակերպումը, համայնքային կյանքին ներգրավվածությունը, ինտելեկտուալ ժամանցը:

«Կարևոր է, որ ՏԻՄ-երը է՛լ ավելի մեծ դերակատարում և պատասխանատվություն ունենան համայնքներում երիտասարդական կյանքի կազմակերպման, աշխուժացման, ներուժի ինքնիրացման հարցերում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 10 համայնքում ձևավորել ռեսուրս կենտրոններ՝ մշակութային պալատների հիմքի վրա։ Դրանք համայնքում պետք է ապահովեն հագեցած մշակութային և երիտասարդական կյանք՝ բարձրացնելով գեղագիտական կրթության նշաձողը, երիտասարդների իրազեկվածության մակարդակը, նոր գաղափարների իրացումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ երիտասարդական ծրագրերի իրականացման, համապատասխան միջավայրերի ստեղծման, ինքնիրացման, բարեկեցության համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է պատշաճ իրազեկման առաջնահերթությունն ու կարևորությունը՝ ծրագրերի հասանելիության և երիտասարդների ընդգրկվածությունը հնարավորինս ընդլայնելու տեսանկյունից:

«Եվրոպան տեղայնացվում է» ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի ազգային գործակալությունների ցանցը: Այն եվրոպական համագործակցության հարթակ է՝ շահերի պաշտպանության, գիտելիքների փոխանակման, գործընկերության հաստատման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների միջոցով որակյալ երիտասարդական աշխատանքի զարգացման համար:

Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, 2023 թվականի հունվար ամսից մեկնարկել է մենթորության նախագիծը, որը Հայաստանում համակարգում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը: 2022 թվականից «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրին Հայաստանի Հանրապետությունից միացել է յոթ համայնք՝ Գյումրի, Սպիտակ, Արմավիր, Էջմիածին, Խոյ, Գավառ և Ալավերդի։ Նշված համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել տարաբնույթ միջոցառումների՝ ուսումնական այցեր, վերապատրաստումներ, գործընկերության հաստատման հանդիպումներ և այլն:

2017 թվականից սկսած՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում համակարգում է «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը:

Ծրագիրն իրականացվում է 2021–2027 թվականներին:

Հայերեն Español

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին