Հասարակական

ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ին 105-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ին 105-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովըշնորհավորական ուղերձ է հղել«Արմենպրես»պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ գործակալության 105-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Թույլ տվեք Ռուսաստանի ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ամբողջ թիմի անունից և անձամբ իմ կողմից շնորհավորել Ձեզ և «Արմենպրես» լրատվական գործակալության ողջ անձնակազմին գործակալության հիմնադրման օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ը տարիներ շարունակ հանդիսանում է տեղեկատվության հեղինակավոր աղբյուր բաժանորդների և գործընկերների ամենալայն շրջանակի համար և վստահորեն վերահաստատում է իր հեղինակությունը՝ շնորհիվ իր լսարանի առջև պատասխանատվության և օբյեկտիվության բարձր մակարդակի:

Լրատվական լրագրության բարձր չափանիշներին և մասնագիտական ավանդույթներին հետևելը Ձեր գործակալությունը դարձրել է պահանջված և հարգված:

Համոզված եմ, որ «Արմենպրես» գործակալության ստեղծագործական անձնակազմը կշարունակի իր ներդրումն ունենալ համաշխարհային տեղեկատվական դաշտի սրընթաց զարգացման գործընթացում:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ վստահություն հայտնել ապագայում մեր գործակալությունների միջև բարի հարաբերությունների պահպանման հարցում։

Անկեղծորեն մաղթում եմ նոր հաղթանակներ, բարեկեցություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում