Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռուսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը դեկտեմբերի 15-ին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռուսատոմ»-ից հայտնում են, որ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանել է Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ՝ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեի կողմից 2021 թվականին։

Հայերեն العربية Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ