Հասարակական

Զգալի առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների՝ ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Զգալի առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների՝ ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության, ԵՄ հանձնաժողովի ավիացիայի ոլորտը կառավարող կառույցի (DG Move) և ԵՄ թռիչքների անվտանգության կազմակերպության (EASA) հետ՝ ամփոփելու վերջին 2 տարիների ընթացքում իրականացված ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հանդիպման ընթացքում ամփոփվել է Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում գտնվելու հարցը (ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-խմբ․): Քննարկման արդյունքում արձանագրվել է զգալի առաջընթաց՝ տվյալ ցանկից դուրս գալու ուղղությամբ։

Քննարկվել են նաև ապագա համագործակցության ուղղությունները և նոր ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում