Տնտեսություն

Առաջընթաց ենք արձանագրում ՌԴ-ի և ՀՀ-ի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ոլորտում. Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

Առաջընթաց ենք արձանագրում ՌԴ-ի և ՀՀ-ի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ոլորտում. Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշեց Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկն այս մասին խոսեց Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:

Լրագրողների հետ զրույցում Օվերչուկը մանրամասնեց, որ նիստը նվիրված է եղել տնտեսության, տրանսպորտի, կրթության, մշակույթի ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցերին, ընդգրկել է համագործակցության գրեթե բոլոր ուղղությունները:

«Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում Ռուսաստանի ու Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ոլորտում»,-ասաց ՌԴ փոխվարչապետը:

Արդեն նիստի ընթացքում նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի: Նա խոսեց նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման լավ ցուցանիշների մասին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտային փոխգործակցությանը, ուղևորներին մատուցվող տրանսպորտային ծառայությունների բարելավմանը վերաբերող հարցերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում