FLYONE ARMENIA-ն տվել է դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ամենօրյա չվերթերի մեկնարկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով:
![image00001[1].jpeg (243 KB)](https://armenpress.am/static/4/4/2222222/araz/Naxagah/zako/ekexeci/1/%D5%BA%D5%B6/image00001%5B1%5D.jpeg)
«Ուրախ ենք, որ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը, Մոսկվայի
ամենակարևոր ավիահանգույցներից մեկը, միանում է մեր թռիչքային ցանցին:
Այս չվերթը լրացուցիչ, մատչելի և հարմարավետ այլընտրանք կտրամադրի
Մոսկվայից կամ դեպի Մոսկվա ճամփորդող FLYONE ARMENIA-ի հազարավոր
ուղևորների համար» ,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, ասել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
![image00005[1].jpeg (181 KB)](https://armenpress.am/static/4/4/2222222/araz/Naxagah/zako/ekexeci/1/%D5%BA%D5%B6/image00005%5B1%5D.jpeg)
Այժմ ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:
Ավիաընկերությունից հայտնում են, որ ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և Հուրգադան:
![image00009[1].jpeg (202 KB)](https://armenpress.am/static/4/4/2222222/araz/Naxagah/zako/ekexeci/1/%D5%BA%D5%B6/image00009%5B1%5D.jpeg)
![image00008[1].jpeg (168 KB)](https://armenpress.am/static/4/4/2222222/araz/Naxagah/zako/ekexeci/1/%D5%BA%D5%B6/image00008%5B1%5D.jpeg)