ՄՈՍԿՎԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 16752.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7575.85 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.33%-ով և կազմել 7648.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 1055.45 կետ: