ՆԳՆ փոխնախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ՆԳ նախարարությանը՝ ծառայողական շներ տրամադրելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ-ոստիկանական, ռազմականացված և պահակային պահպանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մաքսիմ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է հատկապես համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրվող ջանքերին։

«Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության Պահպանության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Մաքսիմ Միրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, երկու պետություններում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքները։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ՆԳ նախարարությանը՝ հայկական կողմին ծառայողական շներ տրամադրելու համար, ինչը ոստիկաններին կօգնի օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներում առավել արդյունավետ կատարելու իրենց խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պարգևատրել է Բելառուսի ՆԳՆ պատվիրակության անդամներին։

Նշվում է, որ պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Հայերեն

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները