1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 13-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը: