Հասարակական

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

1 րոպեի ընթերցում

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում