Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԽ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 12-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում