Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25 տոկոս
1 րոպեի ընթերցում
![Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25 տոկոս](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ժամանակ որոշվել է՝
իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %: