Տնտեսություն

Սպասում ենք, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 47 տոկոս, ինչն ապահով տիրույթ է. փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Սպասում ենք, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 47 տոկոս, ինչն ապահով տիրույթ է. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպասում են, որ այս տարի պարտք-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը կլինի 47 տոկոս, կառավարությունը մտադիր է այս տիրույթում պահել ցուցանիշն առաջիկա տարիներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն ԱԺ-ում վարկային համաձայնագիր վավերացնելու հարցի քննարկման շրջանակում, որով նախատեսվում է 50 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ ներգրավել:

Անդրադառնալով պարտք «շալակելու» մասին ընդդիմության մեղադրանքներին՝ Հակոբյանն ասաց. «Ոչ թե 49 , այլ նույնիսկ այս տարի սպասում ենք, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը 47 տոկոս կլինի, որն ապահով տիրույթ է համարվում, որը նաև ազդել է մեր վարկանիշի բարելավման համար»:

Ըստ փոխնախարարի՝ միջազգային վարկանիշային գործակալություններն, այդ ցուցիչը հաշվի առնելով, Հայաստանի վարկանիշը բարելավել են:

«Ավելին ասեմ՝ հենց այդ տիրույթում ենք նախատեսում պահպանել պարտք-ՀՆԱ ցուցանիշն առաջիկա տարիներին: Հետևաբար՝ որևէ միտում չկա՝ ավելորդ պարտք ստանձնելու»,-վստահեցրեց Հակոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում