Ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։

Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։

Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաև դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ»,- ասված է գրառման մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խոսքով՝ ոչ միայն մշակվել է այս համակարգի ծրագրային ապահովումը, այլև արդեն իսկ դատարաններում լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը, քաղաքացիական մասնագիտացման դատավորներն անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ:

Առաջիկա օրերին սպասվող օրենսդրական հրատապ փոփոխությունների ընդունման դեպքում, արդեն 2024 թվականի հունվարից քաղաքացիական դատարանները կաշխատեն նոր համակարգով։

«Երկար տարիներ քննարկված, սպասված և վերջապես իրագործված այս մեծագույն հաջողության համար երախտապարտ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, ինչպես նաև Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին»,- ընդգծել է Կարեն Անդրեասյանը:

Հայերեն فارسی Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ