Քաղաքականություն

Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը:

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարբեր ոլորտներում ընդգրկուն փոխգործակցությանն առնչվող հարցերը:

Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարին անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկայի մերժման, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթաց վերադառնալու և հանրահայտ սկզբունքներին համապատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում