Հասարակական

Ֆրանցիսկոս Պապն իր խնդակցությունն է հայտնել  հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանցիսկոս Պապն իր խնդակցությունն է հայտնել  հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար

ՎԱՏԻԿԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դեկտեմբերի 10-ին կեսօրին իր գրասենյակի պատուհանից արտասանել է «Հրեշտակ Տեառն Մարեմեան» աղոթքը, որից հետո ողջույնի խոսք է ուղղել հրապարակում հավաքված ուխտավորներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vaticannews-ն, իր խոսքի սկզբում Հռոմի պապը կոչ է ուղղել ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, ապա իր խնդակցությունն արտայայտել հայ և ադրբեջանցի գերիների ազատման համար ։

«Մեծ հույսով եմ նայում այս դրական նշանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար, Հարավային Կովկասում խաղաղության համար, և կողմերին ու դրանց ղեկավարներին քաջալերում եմ, որ որքան շուտ, այնքան լավ՝ կնքեն խաղաղության պայմանագիրը»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարել են, որ, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում