Հասարակական

Հարգանքի տուրք՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Հարգանքի տուրք՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Օրվա առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների զոհերի հիշատակին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում