Ֆրանսիան աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսկմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին համատեղ հայտարարությունը և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ որպես դրական ազդանշան և երկու երկրների բարի կամքի դրսևորումները՝ մասնավորապես գերիների փոխանակման վերաբերյալ։

«Հուսով ենք, որ այս հայտարարությունները առաջին քայլն են բանտարկյալների, գերիների և անհետ կորածների իրավիճակի հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը՝ Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից հավելել են՝ ինչպես բազմիցս ասել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը՝ չի կարող տևական խաղաղություն լինել՝ առանց միջազգային իրավունքը հարգելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների միջև սահմանների անխախտելիության։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմըհրապարակել էին համատեղհայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։

Հայերեն العربية English فارسی Français Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ