ԱրարատԲանկը 2023 թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Սույն թվականի մայիս ամսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջաններում և ավելի քան 80 երկրներում, տարածքներում և շրջաններում:

Տեղական շուկաներում և տարածաշրջաններում լավագույն ծառայություններ մատուցող հաստատություններին ընտրելիս «Global Finance»-ի խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայական հետազոտությունների արդյունքները և փորձագիտական աղբյուրներից և բանկերից ստացված տվյալները: Ընտրության ընթացքում կիրառվել են մի շարք չափանիշներ, ինչպիսիք են` հաճախորդների հետ հարաբերություններ, սպասարկման որակ, մրցակցային սակագներ, ոչ ստանդարտ բնույթի գործարքների օպտիմալ վարում, տեխնոլոգիական հարթակներ, հետհաշվարկային գործառնություններ, բիզնեսի անընդհատության ապահովում, տեղական շուկաների և օրենքների իմացություն:

Ընտրության համար հիմք է հանդիսացել նաև պահառության ծառայությունների օգտվողներից ստացված տեղեկատվությունը: Գնահատվել է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը: «Global Finance»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոյի խոսքով` արժեթղթերի սպասարկման ոլորտը շարունակում է զարգանալ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգընթաց: ««Global Finance»-ի «Լավագույն ենթապահառու բանկեր» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք նորարար և արդյունավետ լուծումներ են առաջարկում հաճախորդներին ամբողջ աշխարհում»,- նշել է Ջ. Ջիարապուտոն:

Հայերեն English فارسی

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ