Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը օժանդակելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության՝ Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։ Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկից հայտնում են, որ 2.9 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը և մենթորինգին՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

Այն տեխնիկական աջակցություն կցուցաբերի կրթական համակարգում՝ տեղահանված երեխաների և դեռահասների ինտեգրման համապարփակ մոտեցման, ինչպես նաև՝ հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության մասնագիտացված ծրագրի նախագծում՝ դպրոցներում փոփոխության վրա հիմնված ուսուցման, տեղական համայնքների հետ գործակցության և մոնիթորինգի ու գնահատման ամուր համակարգերի համակցման միջոցով։ Դրամաշնորհային ծրագիրը կօժանդակի նաև նոր ուսումնական ծրագրում հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության տրամադրման ինտեգրմանը։

«Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամը» (State and Peacebuilding Umbrella Trust Fund) Համաշխարհային բանկի կողմից կառավարվող բազմադոնորային գլոբալ հիմնադրամ է, որը գործընկերների հետ աշխատում է փխրունության, հակամարտության և բռնության դրդապատճառներին և ազդեցություններին անդրադառնալու և երկրների և ազդակիր բնակչությունների, համայնքների և կառույցների դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրամին աջակցում են Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Նշվում է, որ Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ -ին իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ․-ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

Հայերեն العربية English Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ