Հասարակական

«Չինաստան-Եվրասիա» համաժողովը հայ գիտական մտքի շնորհիվ ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը

5 րոպեի ընթերցում

«Չինաստան-Եվրասիա» համաժողովը հայ գիտական մտքի շնորհիվ ընդլայնում է հետաքրքրությունների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական նախաձեռնությունների խորհրդի ղեկավար, չինագետ Մհեր Սահակյանի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկում, ուստի պետք է ուղիներ գտնի բոլոր հարևանների ու միջազգային գործընկերների հետ ներդաշնակ համագործակցելու և առկա խնդիրները լուծելու համար։

«Չինաստան-Եվրասիա» համաժողովի շրջանակում զրուցելով «Արմենպրես»-ի թղթակցի հետ՝ Սահակյանն ընդգծեց, որ համաժողովի հիմնական նպատակն ուսումնասիրություններ կատարելն է՝ հասկանալու Չինաստանի ու եվրասիական մայրցամաքի երկրների հարաբերությունները։ Նման համաժողով կազմակերպվում է հինգերորդ անգամ։ Հերթական միջոցառմանը ներկա էին չորս տասնյակից ավել գիտնականներ 19 երկրներից, հրավիրյալների թվում էին նաև դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ։

«Այժմ գործում են երկու մեգանախաձեռնություններ՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և գլոբալ «Հյուսիս-Հարավ» ծրագրերը։ Տարածաշրջանային այն երկրները, որոնք կունենան համապատասխան ենթակառուցվածքներ, միջազգային չափանիշներին համապատասխանող հաղորդակցության ուղիներ, անկասկած կշահեն ու միաժամանակ կօգտվեն երկու նախաձեռնություններից։ Հայաստանն էլ պետք է շահագրգռված լինի՝ զարգացնելու իր ենթակառուցվածքները։ «Խաղաղության խաչմերուկն» ինքնին նախատեսում է դա, հետևաբար մենք պետք է ավելի ակտիվ լինենք և չսահմանափակվենք միայն հայտարարություններով»,- ասաց Սահակյանը։

Նրա համոզմամբ՝ բարձրակարգ հաղորդակցական ուղիների առկայությունը Հայաստանին հնարավորություն կտա նոր որակով բանակցություններ վարել շահագրգիռ կողմերի հետ։

«Եթե կան քո երկրով անցնող ճանապարհներ, որոնցով հետաքրքրված են մեծ խաղացողները, ապա նրանք բնավ անտարբեր չեն մնա, երբ հարձակվեն քեզ վրա, քո ժողովրդի մի մասին տարհանեն իր պատմական հայրենիքից։ Մեծ խաղացողները կնպաստեն խնդիրների լուծմանը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային պատերազմները կարող են փակել ճանապարհներն ու ի չիք դարձնել մեգածրագրերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով կոնկրետ հայ-չինական հարաբերություններին՝ Սակահյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է հստակ գիտակցի, թե ինչ կարող է տալ Չինաստանին կամ ինչ կարող է առաջարկել գերտերություններին, ուստի ակտիվ նախաձեռնողականությունը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային գործընկերների մոտ։

«Վերջին շրջանում փոխադարձ հարաբերություններն ակտիվացել են։ ՀՀ-ում Չինաստանի դեսպանը պարբերաբար այցելում է մարզեր, փորձում է հայ արտադրողներին կապել չինական նահանգների գործարար շրջանակների հետ։ Հայաստանը չպետք է արտահանի միայն հանքանյութ, այլ նաև պատրաստի արտադրանք, որպեսզի կապերը գնահատվեն որպես առողջ ու հեռանկարային։ Հայաստանի էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում վերջերս այցելեցին Չինաստան՝ ունենալով արդյունավետ հանդիպումներ։ Հուսանք, որ հայկական կողմի նախաձեռնողականությունը կլինի շարունակական և կտա շոշափելի արդյունքներ»,- ասաց Սահակյանը։

Նրա տեղեկացմամբ՝ «Չինաստան-Եվրասիա» խորհուրդն ամեն տարի պատրաստում է ամփոփ աշխատություն։ Գիտաժողովից հետո հավաքվում է աշխատանքային թիմ՝ գիրք հրատարակելու նպատակով։ Այդ գործում աջակցում է աշխարհի ամենամեծ հրատարակչություններից մեկը՝ բրիտանական «Ռութլեջ»-ը։ Եթե նման խոշոր և հեղինակավոր հրատարակիչը հետաքրքրություն է ցուցաբերում գիտաժողովի նկատմամբ, դա անկասկած խոսում է նման միջոցառման բարձր մակարդակի մասին։ «Ռութլեջի» հրատարակությունները սովորաբար իրենց հետազոտություններում օգտագործում են այնպիսի հանրահայտ բուհեր, ինչպիսիք են Սորբոնի, Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և մյուս հեղինակավոր համալսարանները։

Աշխարհի տարբեր երկրներից կարևոր դերակատարում ունեցող փորձագետներն ու գիտնականները ժամանելով Հայաստան՝ կապվում են մեր երկրի հետ և մասնագիտական ոլորտներում խորհուրդներ տալիս իրենց կառավարություններին, պատրաստում են համապատասխան զեկույցներ և կատարում կարևոր ուսումնասիրություններ՝ փոխելով Հայաստանին վերաբերող կարծրատիպերը։ Այդ գործում, ինչ խոսք, նրանց մեծապես օգնում է նաև հայ գիտական միտքն ու ակադեմիական ջրջանակների նախաձեռնողականությունը։

Մանվել Մարգարյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում