ՄՈՍԿՎԱ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 16628.99 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7428.52 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 7513.72 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1051.21 կետ: