Ucom-ը և World Vision Armenia-ն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն: Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ:

«Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է, և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն, ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության և World Vision Armenia հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների և ընկերության նվիրաբերությամբ:

«World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել:

Ucom-ը կապի ազգային օպերատոր է, որը հանդես է գալիս կանաչ, բնապահպանական առումով մաքուր ու համայնքի բարեկեցության ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրերով:

Հայաստանում իր գործունեությունը սկսելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ն իրականացնում է համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարիների ընթացքում կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվել են ավելի քան 110 հազար երեխա երկրի ողջ տարածքում։

Հայերեն English Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres