Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։ Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։

«Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ մարդկանց տնակներից հանենք։ Ես անձամբ տնակում տասը տարի ապրել եմ, գիտեմ՝ ինչքան դժվար է»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Այս պահին Գյումրիում դեռ մոտ 2600 տնակ կա, որից 2002-ում մարդիկ բնակվում են, իսկ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1016 ընտանիք կա։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն فارسی

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին