Տնտեսություն

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման համար տնտեսական հաշվարկներ արվել են․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման համար տնտեսական հաշվարկներ արվել են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման համար տնտեսական հաշվարկներ արվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կա արդյոք հաշվարկ, թե «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը իրագործման դեպքում տնտեսական ինչ օգուտներ կբերի երկրին։

«Կան այդպիսի հաշվարկներ և դրանք կարող ենք տրամադրել, միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկներ են։ Երկրորդ՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը միայն տնտեսական հաշվարկ չի, այն շատ ավելի ընդարձակ և շատ ավելի համապարփակ նախագիծ է, զուտ միայն տնտեսական նշանակություն չունի, այն ունի շատ ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում