Տնտեսություն

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության նախարարության գծով ծախսերը նախատեսվել են 554 միլիարդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկմանը։

«2024 թվականին պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ: Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերին, արդյունքում` 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5.3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0.3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ նա ասաց, որ պաշտպանության ոլորտի ծախսերի նվազումը ՀՆԱ-ի մեջ պայմանավորված է տարբեր հանգամանքներով:

«Երբ ասում ենք 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ գումարները բացարձակ առումով նվազել են, ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որը մենք որոշել ենք տրամադրել պաշպանության ոլորտին»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում