Հասարակական

Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կմեկնարկի նոր ծրագիր. ՀՀ ՄՊՀ նախագահն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կմեկնարկի նոր ծրագիր. ՀՀ ՄՊՀ նախագահն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄՊՀ-ից հայտնում են, որ հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում:

ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին առնչվող լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները:

Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում