ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը «ԼՈՖԹ Մեղրի» կենտրոնում հանդիպել է երիտասարդների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրի համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հյուրընկալվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ հիմնադրված «ԼՈՖԹ Մեղրի» երիտասարդական կենտրոնում, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների, մասնավորապես, երիտասարդների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Մեղրիի մշակութային և երիտասարդական կյանքի կազմակերպման պատասխանատուների հետ քննարկվել են նոր միջոցառումների և փառատոների կազմակերպման հնարավորությունները։

Դանիել Դանիելյանը ներկայացրել է առաջիկայում նախատեսվող երիտասարդական, մշակութային, կրթական բաղադրիչ ունեցող համայնքային կենտրոնի հիմնադրման հայեցակարգը։ «Սկզբնական շրջանում մենք պլանավորում ենք յուրաքանչյուր մարզում մեկական համայնքային նմանատիպ կենտրոն հիմնադրել, որը դրական ազդեցություն կունենա համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վրա և նոր որակ ու գույն կհաղորդի համայնքին։ Իսկ տեսլականում նպատակ ունենք նման միջավայրեր ստեղծել բոլոր համայնքներում՝ այդպիսով բոլոր մարզերի բնակիչների համար ապահովելով հավասար պայմաններ»,- ասել է նախարարի տեղակալը։

Նշվում է, որ քննարկման ժամանակ Դանիել Դանիելյանն ու երիտասարդները դիտարկել են Մեղրիում նոր, համայնքին բնորոշ փառատոների, լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները՝ ընդգծելով դրանց դերն ու նշանակությունը Մեղրիի երիտասարդական կյանքի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժամանցի ապահովման, համայնքի գրավչության մեծացման գործում:

Նախարարի տեղակալի կարծիքով՝ այս հարցում էական դերակատարում կարող է ունենալ նաև «ԼՈՖԹ Մեղրի» երիտասարդական կենտրոնը՝ իր ակտիվ ներգրավվածությամբ և երիտասարդներով։

Հայերեն English Français

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին