Հասարակական

ՀՀ վարչապետը Ջրառատի միջնակարգ դպրոցի կառուցման պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Ջրառատի միջնակարգ դպրոցի կառուցման պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

_T010595.JPG (399 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված ժամանակացույցն ու աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում:

_T010764.JPG (382 KB)

Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում