Հասարակական

Հայաստանում սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբեր ամսին սպասվում է տաք, բայց տեղումնառատ եղանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նշվում է, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

«Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում