Հասարակական

Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի աջակցությամբ Գյումրիում բացվեց բարեգործական ճաշարան

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի աջակցությամբ Գյումրիում բացվեց բարեգործական ճաշարան

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի, հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և «Խաչմերուկ» հիմնադրամի համատեղ ջանքերով Գյումրիում բացվեց բարեգործական ճաշարան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար: Ճաշարանը բարերարները կոչում են ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»:

401255359_358975523314141_7422944145758491412_n.jpg (365 KB)

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ բարեգործական ճաշարանում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 4 ամիս շարունակ ամեն օր կտրամադրվի տաք սնունդ: Շահառուների հետ աշխատելու են նաև հոգեբաններ:

«Ճաշարան բացելու միտքը ծնվեց ասոցիացիայի աշխատակիցների Հայաստան կատարած այցերից մեկի ընթացքում: Քանի որ ձմեռը Շիրակի մարզում շատ խիստ է և ակնհայտ է, որ տաք սննդի անհրաժեշտությունը շատ կզգացվի, որոշեցինք ապահովել տաք սննդով, ու կարևոր է, որ տաք սննդի հետ լինի նաև սոցիալիզացիա՝ մարդիկ շփվեն, կիսվեն իրենց հոգսերով, միևնույն ժամանակ ստանան հոգեբանի ու սոցիալական աշխատողի աջակցություն»,-նշեց ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ ճաշարանը կգործի դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ը: «Ներկա պահին ունենք 4 ամսվա ֆինանսավորում, ընթացքում կփորձենք գտնել ֆինանսավորման այլ ուղիներ»,-նշեց Լևոն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական գումարները հանգանակվել են ֆրանսիացիների ու ֆրանսահայերի կողմից:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում