Հասարակական

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ

ԴՈՒԲԱՅ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Դուբայի «Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանում։

ՀՀ նախագահը Դուբայում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։

Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Նախատեսված է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում