Հասարակական

ԼՂ-ից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից Գյումրի տեղափոխված  փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ

ԳՅՈՒՄՐԻ,29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված փոքրիկները ստացան երաժշտական գործիքներ, որոնք ձեռք են բերվել Հայաստանի պետական կամերային երգչախմբի նոյեմբերի 2-ին կայացած համերգից գոյացած հասույթով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Լեռնային Ղարաբաղից Գյումրի տեղափոխված 7 երեխա հաճախում է արվեստի ու երաժշտական դպրոցներ։

371510719_6851952348185428_7522758146500183015_n.jpg (337 KB)

Նախապես հայտարարված մեկ ջութակ և 2 դաշնամուրի փոխարեն բարեգործական համերգի շնորհիվ գնվել է 3 դաշնամուր և մեկ ջութակ:

«Երբ եկանք Գյումրի, որոշեցինք, որ այստեղ էլ շարունակելու է հաճախել երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ ԼՂ-ում հաճախում էր ակորդեոնի»,-պատմում է երեխաներից մեկի՝ Միքայել Համբարձումովի մայրը՝ Սվետլանա Ստեփանյանն՝ ավելացնելով, որ որդին առաջինը տանից իր ակորդեոնն է վերցրել։

370098925_1124294225645592_3000541215131504867_n.jpg (376 KB)

Միքայելը սովորում է դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում: Տիրապետում է 2 գործիքի: Հիմա միայն դաշնամուրի է հաճախում: Դեռ հստակ չի որոշել, բայց առայժմ ուզում է դաշնակահար դառնալ: Միքայելը միջազգային մրցույթների մասնակից է, խոստանում է՝ հաջորդ տարի լինել արդեն գյումրեցի դափնեկիրների շարքում:

370228488_353499053941490_2552217985827464630_n (1).jpg (140 KB)

371379080_722414696455891_1191682796500686112_n.jpg (253 KB)

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում