Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության անդամների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը՝ որպես ՀՀ-ԵՄ համագործակցության լավ օրինակ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություն:

Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները՝ կարևորել դրանք ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում