Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. նախագահը կարևորում է մենաշնորհների վերացումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորում է շուկայական տնտեսության բոլոր բնագավառներում մենաշնորհների վերացումը․ նրա գնահատմամբ՝ քայլեր արդեն իսկ արվել են էներգետիկայի ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նման դիրքորոշում հայտնեց «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի շրջանակում իր ելույթում:

«Ցանկացած երկրի համար էներգետիկ անվտանգությունը զարգացման առումով առանձնահատուկ նշանակություն ու դեր ունի: Մեզ համար էլ միշտ այդպես է եղել: Անկախացումից հետո բոլորիս հետաքրքրությունների կիզակետում են եղել էներգետիկայում տեղի ունեցող իրադարձությունները՝ սկսած 90-ականներից, երբ մենք լրջագույն շրջափակման պայմաններում ունեինք էներգետիկ ճգնաժամ և դրանից հետո, երբ մենք իրականում էլեկտրաէներգիայի պակաս չունեինք, բայց կարիք ունեինք կառավարման փոփոխությունների: Եվ մարդիկ, որոնք երկար ժամանակ են աշխատում համակարգում, կարող են թվարկել, թե ինչպիսի բարեփոխումներ են տեղի ունեցել այդ համակարգում և դրանք որքանով են արդյունավետ եղել»,-ասաց նախագահը:

Նախագահը նկատեց՝ զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը եղել է մենաշնորհային դիրքը: Նույն խնդիրը կա գազի համակարգում:

Նա հավելեց՝ շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, մեկ մատակարար, զարգացում չի կարող լինել: Խաչատուրյանը նկատեց, որ այդ առումով այդ բնագավառում լրջագույն աշխատանք է կատարվել Հայաստանում՝ հատկապես օրենսդրական բարեփոխումների մակարդակում:

«Էլեկտրաէներգիայի մատակարման առումով չունեինք ազատ շուկա: Երբ առաջին անգամ լսեցի, որ այդպիսի քայլ են ուզում անել, մտքումս անհանգստանում էի՝ արդյոք մենք չենք տապալի՞ այդ աշխատանքը: Փետրվարի 1-ից այս համակարգը սկսեց աշխատել, արդեն արդյունքներն են ամփոփվում: Եվ, որքանով ես եմ ծանոթ, կարող եմ ասել, որ իսկապես այդ համաձակ նախաձեռնությունն իր արդյունքներն արդեն տալիս է»,-ասաց նախագահը՝ նկատելով, որ մենաշնորհից հեշտ չեն ազատվում:

Ըստ նախագահի՝ նախկին մենաշնորհ ունեցողի կողմից կա դիմադրություն: Նա հավելեց՝ պետք է կարողանալ կարգավորող մարմինների միջոցով «այդ ախորժակը» նվազեցնել:

«Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխություններն ավելի մեծանալու են: Կառավարությունն իր առջև լրջագույն խնդիր է դրել՝ այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռն ավելացնելու առումով»,-ասաց Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց՝ տնտեսական զարգացման առաջընթացը միայն տնտեսական գործունեության ազատության մեջ է: «Մենք գոնե մինչև վերջին ժամանակներս շատ լավ գիտեինք, թե ինչ է նշանակում ունենալ մենաշնորհային «կարգավորված տնտեսություն»,-ասաց Խաչատուրյանը՝ հետևողականության համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը:

Նախագահի խոսքով՝ մինչև 2025 թվականը դեռ ևս երկու օրենք պետք ընդունվի՝ ի նպաստ էներգետիկայի ոլորտի զարգացման:

Հայերեն العربية

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան