Հասարակական

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած և բուժումը Բելգիայում շարունակող երեք քաղաքացիներից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում, իսկ երրորդ տուժածը կշարունակի բուժումը:

Առողջապահության նախարարն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկվել են նաև առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`

✔️առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն

✔️այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն

✔️դեղագործության ոլորտում կապերի խորացում

✔️ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:

Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում