Հասարակական

Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում տեղադրվել են 20 վճարային տերմինալներ՝ միասնական տոմսային համակարգի ծրագրի շրջանակում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

«Նաև առաջիկա 10 օրվա ընթացքում մետրոպոլիտենը կհամալրվի մեկ շարժակազմով` երեք վագոններով։ 2 շարժակազմ էլ՝ երեք վագոններով գիծ դուրս կգան երկու ամսում, այսինքն՝ 3 ամսում կունենք երեք նոր շարժակազմ՝ երեք վագոններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում