Քաղաքականություն

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը․ Թասմաղամբետով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը․ Թասմաղամբետով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ Որքանով (ՀԱՊԿ) քարտուղարությանը հայտնի է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ ունեին։ Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի», - ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում