Վարչապետը պատասխանել է օրհներգի փոփոխության հնարավորության մասին հարցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու հնարավորության մասին հարցին։

Նա նշել է, որ իր համար պետության սիմվոլները չափազանց կարևոր են։

«Պաշտոնական մակարդակում մենք անընդհատ խուսափել ենք սրա մասին խոսելուց, բայց ոչ պաշտոնական մակարդակում այս խնդիրն անընդհատ եղել է, որովհետև մեր օրհներգի տեքստի, կառուցվածքի և տրամաբանության մեջ, այնուամենայնիվ, մարդիկ որոշակի խնդիր են տեսնում։ Ես խորը հավատում եմ բառերի նշանակությանը և ընդհանրապես պետական սիմվոլներին հատկապես։ Ես համոզված եմ, որ այդ բառերի, նախադասությունների մեջ կոդ է դրված, որն աշխատում է ինչ-որ ձևով, որովհետև դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետք է միշտ հաշվի նստել սիմվոլների, պատմության, ավանդույթների հետ։ Փաշինյանն ընդգծեց, որ օրհներգի փոփոխության մասին հարցին չի կարող միանշանակ դրական պատասխան տալ, սակայն չի էլ կարող միանշանակ բացասական պատասխան տալ։

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետք չէ այս հարցերը քննարկել, բայց, եթե դրանք անընդհատ ծագում են, ուրեմն դրանք կան։ Դրանք անտեսել չի լինի։ Որևէ ձևով պետք է դրանք հասցեագրել, որի մեջ է նաև՝ քննարկել, գալ եզրակացության»,-նշել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ խնդրի շուրջ խորը մասնագիտական, քաղաքական բարոյական, հոգեբանական ու էմոցիոնալ հարցեր կան։

Ըստ վարչապետի՝ քանի որ թեման առկա է, ապա դրան անդրադարձ պետք է կատարվի, քննարկվի, որի ելքերից մեկն էլ կարող է լինել այն, որ մնում են առկա տարբերակի վրա, և թեման փակվում է։

Հայերեն Español Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը