Պատգամավորը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացրել է դատաիրավական համակարգում իրականացված օրենսդրական բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման եւ չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովից՝ Տիգրանյանը հանդիպմանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի կարեւորությունը եւ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստան այցելելու առաքելությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, որին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը:

Աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ որպես անկախ փորձագետ, տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ընթացքում փորձում է վեր հանել անկախացումից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, վնասի հատուցման ինստիտուտին եւ անցումային արդարադատությանը:

Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացած օրենսդրական բարեփոխումները: Մանրամասն քննարկվել են զինծառայողների սոցիալական երաշխիքների եւ փոխհատուցման մեխանիզմների շուրջ կատարվող աշխատանքները:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության հարցերը մշտապես օրենսդիր եւ գործադիր մարմինների ուշադրության կենտրոնում են:

Հայերեն English Français Русский

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին

Հայաստանի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Սինջարի եզդիների ցեղասպանության հիշատակին

Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

Անօդաչու թռչող սարքերը կրկին գրոհել են Wildberries-ի պահեստներից մեկի վրա

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում Իսրայելի հարձակման հետևանքով նոր զոհերի մասին

Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի