ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:

Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:

Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,- գրել է Ավանեսյանը։

ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ, ցավով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած մեր աշխատակցի՝ Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։ Մեր ցավակցություններն ենք հայտնում Ահարոն Հակոբյանի ընտանիքին ու հարազատներին»։

Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում նոյեմբերի 17-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ ԵՊՀ-ի աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել էր։

Հայերեն Español

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ