Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի»,-ասաց փոխարտգործնախարարը:

Դրանք, օրինակ, այն հարցերն են, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքներին: Այս հարցում հայկական կողմը կարևորում է միջազգային մեխանիզմների առկայությունը: Կան այլ հարցեր ևս, որտեղ երաշխիքները կարևոր են:

«Այս պահին բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցը բարձրաձայնվում է Հայաստանի կողմից»,-ասաց Սաֆարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են պետական սահմանին հանդիպում անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Մինչ այդ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել երկու երկրների պետական սահմանին, ինչից հետո հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել էր սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան