Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտագաղթի հոսք չկա․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտագաղթի հոսք չկա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց արտագաղթի հոսք Հայաստանից չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է գոհունակությամբ հայտնեմ, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա որպես այդպիսին։ Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ հարազատների հրավերով են արտերկիր մեկնում և վերադառնում են։ Եվ մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ինչ-որ պահի Հայաստանի կառավարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ կդառնա նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

« Գաղափարը հետևյալն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով»,- նշեց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում