Հասարակական

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստան է առաքում 40 տոննա հումանիտար բեռ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

«Հումանիտար օգնությունն ուղղված է այն քաղաքացիներին, որոնք հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը», - նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։

«Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և ՌԴ կառավարության պատվերով», - հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում։

Հումանիտար օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում