Տնտեսություն

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հայկական դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

2 րոպեի ընթերցում

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հայկական դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կենտրոնական բանկը 2023 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառությանմեջ է դնում10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքովշրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։

Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

10.jpg (2.71 MB)

20.jpg (3.55 MB)

50.jpg (4.09 MB)

100.jpg (2.60 MB)

200.jpg (4.11 MB)

500.jpg (3.47 MB)

Ծանուցում

Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։ Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում